top of page

Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»
«Արգելված գրքեր» մատենաշար

Թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի այս վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն։ Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն։ Սթափ հայացքով ու մեծ քաղաքի կոլորիտային մանրամասների վարպետ ներկայացմամբ Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը՝ իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ։
«Ստամբուլի բիճը» Էլիֆ Շաֆաքի անգլերեն գրած երկրորդ վեպն է: Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին` թուրք և ամերիկահայ, նրանց՝ իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով:
«Ստամբուլի բիճը» համարձակ ու հզոր պատմություն է՝ գրված Թուրքիայի անաչառ վիպագիրներից մեկի կողմից: Դրամատիզմով լի և գունեղ այս վեպը հիշելու և մոռանալու մասին է, այն լարվածության մասին, որ գոյություն ունի անցյալը քննարկելու անհրաժեշտության և այն ջնջելու ցանկության միջև:

 

Էջեր՝ 408
Չափս՝ 14.8x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2012

Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»

5 950,00AMDЦена

    Դարան- Հայ գիրք
    գրախանութ

    Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

    Մեր հասցեն՝
    Հայաստան, ք.Երևան, 

    Իսահակյան 16ա

    Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


    Հեռ/ Tel. 
    +374 10 56 80 38
    + 374 96 56 80 38

     

    Էլ. հասցե / Email

    haygirq2014@gmail.com
    daranhaygirq@gmail.com

    Բաժանորդագրվեք

    © 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

    bottom of page