Հերման Հեսսե «Ներսը և դուրսը», գիրք 2
Հատորում տեղ են գտել Հերման Հեսսեի հոգևոր դեգերումերի, գեղարվեստական ու բարոյագիտական ծրագրերի նոր ակնարկն ազդարարող երեք հիմնարար, ուղենիշային հղացումերը. իռացիոնալ կենսափիլիսոփայական մտակառույցի վրա խարսխված՝ կայենականության նախագծին բարդույթի հաղթահարման ճիգը ( «Դեմիան»), կյանքի հավերժական ճշմարտությունների հանդեպ մարդուն համակած տարակուսանքի վերառման ջանքը ( «Սիդհարթա») և Արևելումի փրկչական տեսիլքին անձնատուր՝ հավատաքննության ճանապարհով հոգու խստադաժան փորձությանը դիմակայելու հարինքնաբուխ կիրքը («Ուխտագնացություն Արևելք»): Հեսսեն դիմում է ժամանակի գիտության զանազան բնագավառների մեթոդաբանական զինանոցին՝ գիտակերպ վարկածներ ու ֆիկցիաներ, պայծառատեսական ու հոգեվերլուծական դիտարկումեր, իրագործելու համար հոգևոր մշակույթի սրբազնացման իր բնազանցական ձգտումը:
Էջեր՝ 408
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Գերմաներենից թարգմանությունը, առաջաբանը և մեկնաբանությունները՝ Աշոտ Ալեքսանյանի
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020
Հեղինակի մասին կարդացեք այստեղ
top of page
Կայքը համալրման փուլում է
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում:
Այցելեք Իսահակյան 16ա կամ պատվիրեք այստեղ:
Հեռ. 010 56.80.38 կամ 096 56. 80. 38.
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Pay Pall
4 990,00AMDЦена
bottom of page