Հոֆմանը 19-րդ դարի գերմանական գրականության ամենանշանավոր դեմքերից է: Նա պատկանում է, այսպես կոչված, ուշ շրջանի ռոմանտիզմի դպրոցին, և նրա ստեղծագործությանը հատուկ է այն ներքին խոր երկվությունը, որով համակված է այդ դպրոցի ստեղծած ամբողջ գրականությունը:
Հոֆմանի անհանգիստ ու անապահով կյանքը, տարօրինակ խառնվածքը, որը երբեմն հասցնում էր մտքի մթագնման, և արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունները նրան պարզապես խանգարում են տևականորեն որևէ վայրում բնակություն հաստատել և մեկ հիմնական աշխատանքով զբաղվել: Ապրել է Գլոգաումուում, Բեռլինում, Պոզնանում, Պրահայում, Վարշավայում, Լայպցիգում, Դրեզդենում և վերջում՝ դարձյալ Բեռլինում, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:
Հեղինակից առկա գրքեր «Հինգ վիպակ»
コメント