top of page

ՔԵՆ ՔԻԶԻ (1935-2001)

Ամերիկյան գրականության ինքնօրինակ դեմքերից մեկը, որն իրեն կապող օղակ էր համարում 50- ականների բիթ սերնդի և 60- ականների հիպիների միջև («Ես շատ երիտասարդ էի բիթնիկ լինելու և շատ տարեց հիպի լինելու համար»): 1957-ին ավարտել է Օրեգոնի համալսարանի լրագրության բաժինը, գրողի վարպետություն ուսանել Սթենֆորդի համալսարանում: Քիզիին վիթխարի համբավ բերեց «Թռիչք կկվաբնի վրայով» վեպը, որը 1962-ին լույս տեսնելուն պես միանգամից դասական գործի համարում ձեռք բերեց:

Հետագայում Քիզին գրեց ևս երեք վեպ, պատմվածքների և էսսեների ևս երեք ժողովածու, երկու պիես և երկու մանկական գիրք, բայց նրա ամենաճանաչված գործը մնաց «Թռիչք կկվաբնի վրայով» արտասավոր վեպը, որի տպաքանակը միայն ԱՄՆ-ում հասել է ավելի քան 8 միլիոն օրինակի: 1963-ին Դեյլ Ուոսերմանը հաջողությամբ բեմականացրեց վեպը, իսկ 1975-ին Միլոշ Ֆորմանն էկրանավորեց (5 «Օսկար» և 28 այլ մրցանակ): Փառքի կիզակետին Քիզին մեղադրվեց մարիխուանա պահելու համար, ինքնասպանություն բեմադրեց (իբր բեռնատարով գահավիժել է քարափից՝ հետմահու երկտող թողնելով), իսկ իրականում ընկերների մեքենայի բեռնախցիկում թաքնված փախավ Մեքսիկա, բայց ի վերջո Նահանգներ վերադառնալուց հետո 1965-ին բանտարկվեց հինգ ամսով: 60-ականների վերջին նա ընտանիքի հետ տեղափոխվեց Օրեգոնի հայրենի ագարակը և մեկուսանալով այնտեղ՝ գրեթե մինչև կյանքի վերջը ագարակապանի խաղաղ կյանք վարեց՝ գյուղատնտեսությամբ զբաղվելուն զուգահեռ շարունակելով գրելը: Քիզին վախճանվեց քաղցկեղից 66 տարեկանում:


Հեղինակից առկա գրքեր


14 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comments


Դարան- Հայ գիրք
գրախանութ

Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

Մեր հասցեն՝
Հայաստան, ք.Երևան, 

Իսահակյան 16ա

Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


Հեռ/ Tel. 
+374 10 56 80 38
+ 374 96 56 80 38

 

Էլ. հասցե / Email

haygirq2014@gmail.com
daranhaygirq@gmail.com

Բաժանորդագրվեք

© 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

bottom of page