Ապոլլոդորոս «Դիցաբանական գրադարան»
Գիրքն ընդգրկում է անտիկ դիցաբանության կարևորագույն և ամենաամբողջական աղբյուրներից մեկի` Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ի (մ.թ. I–II դդ.) հին հունարենից հայերեն թարգմանությունը` ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Դրանցում քննարկվում են առեղծվածային հեղինակի և նրա երկի հետ կապված խնդիրներ, ներկայացվում առասպելական պատմությունների ու դրվագների զանազան տարբերակներ, նշվում դրանց հիմնական աղբյուրները: Նաև մեջբերվում են հին հունական առասպելների առավել ուշագրավ հիշատակումները հայ միջնադարյան ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ: «Դիցաբանական գրադարան»-ի առաջին հայերեն թարգմանության այս պատկերազարդ հրատարակությունն ընթերցողին կարող է ծառայել իբրև անտիկ առասպելաբանության մի ինքնատիպ հանրագիտարան:
Էջեր՝ 496
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերենՀին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի
Հրատարակչությունը` «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», «Անտարես», 2017
top of page
Կայքը համալրման փուլում է
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում:
Այցելեք Իսահակյան 16ա կամ պատվիրեք այստեղ:
Հեռ. 010 56.80.38 կամ 096 56. 80. 38.
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Pay Pall
9 990,00AMDЦена
bottom of page