top of page

 Գլադիատորներ

«Ինչու և ինչպես» մատենաշար

Գլադիատորները կամ կրկեսամարտիկները կեսարների և լեգեոներների նման մեր պատկերացումների մեջ անբաժան են Հին Հռոմից: Նրանց և նրանց կյանքի մասին գիտենք այնպիսի հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են «Սպարտակը» կամ «Գլադիատորը»: Ոչ մի ժողովուրդ մինչև XX դարի սկիզբը հռոմեացիների նման բարձր մակարդակով այդպիսի զանգվածային միջոցառումներ չի կազմակերպել: Մեզ համար այսօր նման միջոցառումները սովորական են, բայց եկեք չմոռանանք, որ, ի տարբերություն այսօրվա ֆուտբոլի կամ հոկեյի, գլադիատորների «հանդիպումները» արյունահեղ էին և հաճախ մարտիկներից մեկի մահով էին ավարտվում:  Երկրի իշխանավորները կրկեսամարտ անցկացնեու համար փող չէին ափսոսում, իսկ խանդավառ հանդիսատեսը լցվում էր հսկայական ամֆիթատրոնները` դրանք դիտելու: Ինչո՞ւ էին հռոմեացիներին այդպես գրավում գլադիատորների մենամարտերը: Ինչպե՞ս ձևավորվեց այդ սովորությունը: Ինչո՞ւ այն ի վերջո դադարեց գոյություն ունենալուց և անհետացավ: Արդյոք այն տեսարանները որ մեզ ներկայացնում են ֆիլմերում, համընկնո՞ւմ են անտիկ հեղինակների պատմածին: Վերջապես, ի՞նչ էր նշանակում գլադիատոր լինել: Ինչպե՞ս էր անցնում նրանց առօրյան: Ի՞նչ զենք էին բանեցնում, մարտի ի՞նչ հնարքներ էին օգտագործում: Այս բոլոր հարցերին պատասխանելիս Մարկուս Յունկելմանը հենվում է ոչ միայն հռոմեական շրջանի գրավոր և կերպարվեստի վկայությունների, այլև`զենքի և գլադիատորների հանդերձանքի հետ սեփական փորձի վրա:

Էջեր՝ 48
Չափս՝ 21x28
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Հրատարակչություն՝ «Անտարես», 2014

Գլադիատորներ

2 990,00AMDЦена

    Դարան- Հայ գիրք
    գրախանութ

    Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

    Մեր հասցեն՝
    Հայաստան, ք.Երևան, 

    Իսահակյան 16ա

    Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


    Հեռ/ Tel. 
    +374 10 56 80 38
    + 374 96 56 80 38

     

    Էլ. հասցե / Email

    haygirq2014@gmail.com
    daranhaygirq@gmail.com

    Բաժանորդագրվեք

    © 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

    bottom of page