Անցյալի ու ներկայի ճիրաններում հայտնված հերոս, իրար շղթայված երկու աշխարհ՝ գեղեցիկ ու գրավիչ Փարիզ և հետհեղափոխական Թեհրան: Շարունակ իր գիրկը կանչող անհոգ մանկություն, հոգին ծվատող կարոտ, հայրենաբաղձություն ու ուծացում, դավաճանություն ու մենություն: Կկարողանա՞ հերոսը դուրս գալ այդ կապանքներից, փախչել հոգեպես ու ֆիզիկապես, գտնել իր կորսված երջանկությունը: Ո՞րն է փախուստի և վերադարձի ոսկե սահմանը: Կկարողանա՞ հերոսն արդյոք գտնել այն:
Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը տալիս է այս հարցերի պատասխանը: Այն գիրք է մեր օրերի մարդու ներաշխարհի ամենաթաքուն, ամենալուռ ու կողպված անկյունների մասին: Այն ոգու ամենանուրբ լարերին դիպչող ստեղծագործություն է:Էջեր՝ 184
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերենՊարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը
Խմբագիր՝ Արքմենիկ ՆիկողոսյանՀրատարակչությունը՝ «Անտարես», 2020
top of page
Կայքը համալրման փուլում է
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում:
Այցելեք Իսահակյան 16ա կամ պատվիրեք այստեղ:
Հեռ. 010 56.80.38 կամ 096 56. 80. 38.
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Pay Pall
3 990,00AMDЦена
bottom of page