Գուրգեն Մահարի «Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով», հատոր 14(1). Նամակներ (1917-1958)
Գուրգեն Մահարին հայ վերջին դասականն էր, որի համար նամակագրությունը համարվում էր գրական կարևոր ժանրերից մեկը: Երկերի լիակատար ժողովածուի 14 (1) հատորում ընդգրկված են նրա 1917-1958 թթ. նամակները: Բռնադատվածության բերումով գրողի գրական գործունեության վաղ շրջանից պահպանվել են քիչ թվով նամակներ: Բանտային և ճամբարային 11 տարիներից հայտնաբերվել են հաշվված նամակներ: Սակայն աքսորից գրված և ստացված տասնյակ նամակներ լրացնում են գրողի սիբիրապատումը և բացահայտում դժնդակ պայմաններում գոյատևելու գաղտնիքը՝ հավատամքը գրական բարձր կոչումին:Էջեր՝ 784
Չափս՝ 14,8x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Աշխատասիրությամբ՝ Գրիգոր Աճեմյանի
Հատորի խմբագիրներ՝ Վարդան Մատթէոսեան, Արքմենիկ Նիկողսյան
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020
top of page
Կայքը համալրման փուլում է
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում:
Այցելեք Իսահակյան 16ա կամ պատվիրեք այստեղ:
Հեռ. 010 56.80.38 կամ 096 56. 80. 38.
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Pay Pall
5 990,00AMDЦена
bottom of page