Գուրգեն Մահարի «Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով», հատոր 8
Գուրգեն Մահարին 1936-1954 թթ. բռնադատվել է և տարահանվել Սիբիր՝ սկզբում որպես ճամբարային, այնուհետև՝ աքսորական: Այդ տարիներն իրենց արտացոլումն են գտել գրողի արձակ և չափածո ստեղծագործություններում: Սույն հատորում ընդգրկվել են նրա սիբիրական պատմվածքները և «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Հանդիսանալով պատմության ոչ մեծ մի շրջանի՝ ստալինյան անօրինակությունների անմիջական վկայութ յուններ, դրանք միաժամանակ պատկանում են մնայուն ստեղ ծագործությունների շարքին, որոնք բնորոշ էին կյանքի փորձով հարստացած արձակագրին: Քնարական արձակի, հումորի և սարկազմի օրգանական համաձուլվածքը, դարի արձակին բնորոշ անկաշկանդ ներքին մենախոսությունները առանձնացնում են այդ գործերը փաստագրական շատ վկայություններից և վերածում գրական արժեքների, որոնք դուրս են ժամանակից և աշխարհագրական սահմաններից::
Էջեր՝ 496
Չափս՝ 14,8x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Աշխատասիրությամբ՝ Գրիգոր Աճեմյանի
Հատորի խմբագիրներ՝ Վարդան Մատթէոսեան, Արքմենիկ Նիկողսյան
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2016
top of page
Կայքը համալրման փուլում է
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում:
Այցելեք Իսահակյան 16ա կամ պատվիրեք այստեղ:
Հեռ. 010 56.80.38 կամ 096 56. 80. 38.
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Pay Pall
4 990,00AMDЦена
bottom of page