top of page

Դարիո Ֆո «Պապի դուստրը»
«Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշար

 

15-րդ դարավերջին մասնատված Իտալիայում Ինոկենտիոս 8-րդ պապի վախճանից հետո պապական տերության գահին է բարձրանում իսպանական ծագմամբ հռչակավոր Բորջա ընտանիքի վերջին ու թերևս ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Ռոդրիգո Բորջան՝ նույն ինքը Ալեքսանդր 6-րդ պապը: Պատմաքաղաքական լարված իրավիճակում Բորջան ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել իր ինքնիշխանությանը սպառնացող կայսրությունների հետ և ամեն գնով պահպանել իր գերակայությունը Ապենինյան թերակղզու իշխանական տերությունների հանդեպ: 2014 թ. լույս տեսած իր միակ վեպում Դարիո Ֆոն, հավատարիմ մնալով Բորջաների մասին պատմական ակունքներին, վերարտադրում է հայտնի գերդաստանի պատմությունը՝ կենտրոնանալով Ալեքսանդր պապի դստեր՝ Լուկրեցիա Բորջայի անձի հետ կապված բազմաթիվ պալատական խարդավանքների և սիրային արկածների վրա: Սակայն հեղինակը, հրաժարվելով ժամանակաշրջանի տարեգրություններում և առավել ուշ գրված հայտնի գրական երկերում պատկերված պապի դաժան ու անխիղճ դստեր կերպարից, ընթերցողի դատին է հանձնում ոչ թե այդ ինտրիգները հյուսող, այլ հոր և եղբոր քաղաքական շահերին զոհ գնացող և այդ խարդավանքներին դիմակայող մի նոր Լուկրեցիայի: Մեծամասամբ երգիծական ոգով գրված այս վեպում, որ կարող է հիշեցնել Վերածննդի իտալական նովելներն ու  կատակերգությունները, հեղինակը դրվագային դերեր է հատկացնում Հումանիզմի դարաշրջանից հայտնի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Նիկոլայ Կոպեռնիկոսը, Լոդովիկո Արիոստոն, Անդրեա Մանտենյան, Պիետրո Բեմբոն և այլք:

 

Էջեր՝ 200

Չափս՝ 14.8x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

 

Իտալերենից թարգմանեց Բագրատ Ավետիսյանը
Խմբագիր`Լեռնիկ Դալլաքյան

Հրատարակչությունը` Անտարես, 2019

Դարիո Ֆո «Պապի դուստրը»

3 990,00AMDЦена

    Դարան- Հայ գիրք
    գրախանութ

    Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

    Մեր հասցեն՝
    Հայաստան, ք.Երևան, 

    Իսահակյան 16ա

    Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


    Հեռ/ Tel. 
    +374 10 56 80 38
    + 374 96 56 80 38

     

    Էլ. հասցե / Email

    haygirq2014@gmail.com
    daranhaygirq@gmail.com

    Բաժանորդագրվեք

    © 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

    bottom of page