top of page

Եղիշե Չարենց Ընտիր երկեր երեք հատորով. հատոր Բ

Չարենցի սույն եռահատորյակն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լոյս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, «Էպիքական լուսաբաց» (1930) և «Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962-1968, կոզմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և «Գիրք մնացորդաց» (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում:

Սույն հատորում ընդգրկված են «Էպիքական լուսաբաց» և Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուները և «Լիրիքական անտրակտ» շարքը: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…

Էջեր՝ 328
Չափս՝ 14,8x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Կազմող, խմբագիր, առաջաբանի և տարեգրության հեղինակ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյան
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2012

Եղիշե Չարենց Ընտիր երկեր երեք հատորով. հատոր Բ

3 950,00AMDЦена
    bottom of page