Ժերար դը Ներվալ «Հոկտեմբերյան գիշերներ: Զբոսանքներ և հիշողություններ» (արձակ պատումներ)
«Օտար գիր» մատենաշար
Գրքում զետեղված են ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժերար դը Ներվալի «Հոկտեմբերյան գիշերներ» և «Զբոսանքներ և հիշողություններ» երկերը: «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների շարքը, որ առաջին անգամ լույս է տեսել 1852 թվականին, յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքի և հասարակական պահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին: Իրեն հատուկ նուրբ հեգնանքով փորձելով հետևել ռեալիզմի՝ «ճշմարտության դպրոցի» ջատագովներին՝ Ժերար դը Ներվալն ամեն անգամ ստիպված է արձանագրել իր պարտությունը՝ պարբերաբար հայտնելով ներաշխարհի կախարդված պարտեզներում: Մինչ ընթերցողի առջև էջ առ էջ ամբողջանում է քաղաքային բարքերի ու զվարճալիքների նկարագրությունը՝ իրական, գունեղ մանրամասնություններով, ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Աստվածային կատակերգության» հետագիծը՝ հիշեցնելու, որ բանաստեղծի իրապատում դեգերումները նաև ներքին ուղևորություն են իրական և մտացածին քաղաքի խառնարաններով: «Զբոսանքներ և հիշողություններում», որ Ներվալի վերջին երկերից է, շարունակվում է ներքին եզերքի համառող որոնումը:
Էջեր՝ 232
Չափսը՝
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերենՖրանսերենից թարգմանեց Շուշանիկ Թամրազյանը
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2020
top of page
Կայքը համալրման փուլում է
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում:
Այցելեք Իսահակյան 16ա կամ պատվիրեք այստեղ:
Հեռ. 010 56.80.38 կամ 096 56. 80. 38.
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Pay Pall
2 990,00AMDЦена
bottom of page