Կլոդ Սիմոն «Քամին: Բարոկկո խորանազարդ վերականգնելու փորձ»
«Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշար
Վեպը սրընթաց սյուժեով մի պատմություն է մարդկային տարօրինակ ճակատագրի մասին, որ բախվում է խաղաղության ու քաոսի, կարգի ու անկարգության անլուծելի առեղծվածին: Վեպի երեսունհինգամյա հերոսը`Անտուան Մոնտեսը, հոր մահից հետո գալիս է վերջինիս ժառանգությունը ստանալու`քաղաքի ամենամեծ կալվածքներից մեկը խաղողի այգիներով: Ինչպես ցանկացած գավառական քաղաքում, այստեղ էլ յուրաքանչյուր նոր, օտար մարմին ընկալվում է որպես բացարձակ ոտնձգություն հանրային անդորրի, հաստատված կարգի դեմ: Դեպքերը ոչ թե ներկայացվում են որպես օբյեկտիվ դիպաշար, այլ պատումի հեղինակը փորձում է վերականգնել խճողված, բազմաշերտ, անորսալի իրականությունը ցաքուցրիվ փաստերի, խոսակցությունների, սեփական եզրակացությունների միջոցով: «Քամու» պատումն իսկապես նման է «բարրոկո խորանազարդի»`մանրամասների առատությամբ, անկանխատեսելի արաբեսկներով ու ոլորագծերով, անվերջանալի փակագծերով: Գլխավոր հերոսի ճակատագրի միջոցով Կ. Սիմոնն արտահայտում է վիպագրության իր ընկալումը, որն իր որոնումների ճանապարհին հաճախ ճյուղավորվում է, չի հասնում հանգուցակետին`շարունակ առաջ շարժվելով «հարասահ ավազների միջով»:
Էջեր՝ 288
Չափս՝ 14.8x21
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն
Ֆրանսերենից թարգմանեց Շուշանիկ Թամրազյանը
Հրատարակչությունը` «Անտարես», 2017
top of page
Կայքը համալրման փուլում է
Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում:
Այցելեք Իսահակյան 16ա կամ պատվիրեք այստեղ:
Հեռ. 010 56.80.38 կամ 096 56. 80. 38.
Վճարումը՝ Իդրամով, քարտային, Pay Pall
5990,00 ֏Цена
bottom of page

