top of page

Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արևը»
«XXI» մատենաշար


Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, աքաղաղները բարձր են կանչում՝ արևի մեծությունը վկայելու համար, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ուր մարդիկ մշտապես քնած են լինում, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքների մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը:

 

Էջեր՝ 216
Չափս՝ 12.4x19
Կազմ՝ փափուկ
Լեզու՝ արևելահայերեն
Հրատարակչությունը՝ «Անտարես», 2012

Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արևը»

2 800,00AMDЦена
    bottom of page