top of page

Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (վեպ)
«Օտարգիր» մատենաշար

 

Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

Էջեր՝ 288
Չափս՝ 12,5x20
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը
Հրատարակչությունը «Անտարես» 2018

Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

3 450,00AMDЦена
    bottom of page