top of page

Րիք Րիորդան «Մագնուս Չեյսը և Ասգարդի աստվածները. Ամառային սուրը» (վեպ)

 

Ամերիկացի հեղինակ Րիք Րիորդանի «Ամառային սուրը» գիրքը, որը հիմնված է Նորսի դիցաբանության վրա, «Մագնուս Չեյսը և Ասգարդի աստվածները» շարքի առաջին վեպն է, որը լույս է տեսել 2015 թվականին: Իրադարձությունների մասին պատմում է գրքի հերոսը՝ 16- ամյա որբ ու անօթևան կիսաստված Մագնուս Չեյսը: Մահանալով և որպես ինհերյալ հայտնվելով Նորսերի հանդերձյալ աշխարհում, Մագնուսը հայտնաբերում է, որ ինքը Նորսերի Աստվածություններից մեկի՝ Ֆրեյդի որդին է: Նա նաև հասկանում է, որ հենց ինքն է պարտավոր ամրացնել Ֆենրիս գայլի թոկը, որպեսզի վերջինս չկարողանա ազատվել իր կապանքներից և կործանել աշխարհը:
    Գրքում կան բազմաթիվ պատմություններ  կապված Ասգարդի աստվածների, գայլերի, Ահեղ Դատաստանի օրվա հետ: Մագնուսը մշտապես հայտնվում է դժվար երկընտրանքների առջև, իսկ երբ կրակի հսկան հարձակվում է քաղաքի վրա, նա անվարան որոշում է սեփական կյանքի գնով փրկել հարյուրավոր անմեղ մարդկանց, ինչի հետևանքով էլ հայտնվում է Վալհալայում՝ հերոսի մահով զոհվածների հանդերձյալ կյանքում: Ինչպես հեղինակն է ասում՝ «Երբեմն նոր կյանք սկսելու միակ ճանապարհը մեռնելն է»:
   Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Այն շարունակաբար եղել է The New York Times –ի և Amazon-ի Best Seller ցուցակում: Վեպն արժանացել է 2015 թվականի միջին և բարձր դասարանների մանկական գրականության Goodreads Choice մրցանակին:

 

Էջեր՝ 488
Կազմ՝ կոշտ
Լեզու՝ արևելահայերեն

Անգլերենից թարգմանեց Մարո Մադոյան- Ալաջաջյանը
Հրատարակչությունը` «Անտարես», 2019

Րիք Րիորդան «Մագնուս Չեյսը և Ասգարդի աստվածները. Ամառային սուրը

6 800,00AMDЦена

    Դարան- Հայ գիրք
    գրախանութ

    Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

    Մեր հասցեն՝
    Հայաստան, ք.Երևան, 

    Իսահակյան 16ա

    Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


    Հեռ/ Tel. 
    +374 10 56 80 38
    + 374 96 56 80 38

     

    Էլ. հասցե / Email

    haygirq2014@gmail.com
    daranhaygirq@gmail.com

    Բաժանորդագրվեք

    © 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

    bottom of page