ԷԴՄՈՆ ՌՈՍՏԱՆ (1868-1918)
- Daran Haygirq
- 1 дек. 2020 г.
- 1 мин. чтения
Ֆրանսիացի հռչակավոր դրամատուրգ, 1901-ից ֆրանսիական ակադեմիայի անդամ, որի չափածո պիեսները տեղիք տվեցին նեոռոմանտիզմի ծաղկմանը թատրոնում: Մի շարք դրամաների, կատակերգությունների և պոեզիայի ժողովածուների հեղինակ է, բայց 29 –ամյա Ռոստանին աղմկալի համբավ բերեց «Սիրանո դը Բերժըրակը», որը 1897-ին առաջին անգամ բեմադրվելուց և 1898-ին հրատարակվելուց ի վեր ամենախաղացված գործերից մեկն է աշխարհում:

Հայ արվեստի երախտավոր Արման Կոթիկյանին հաջողվել է ֆրանսիական դրամատուրգիայի այս հրաշքը բառիս բուն իմաստով վերաստեղծել հայերեն, իսկ Սիրանոյի դերում ժամանակին հանդես է եկել Մհեր Մկրտչյանը: Հեղինակից առկա գրքեր
«Սիրանո դը Բերժըրակ» (Հերոսական կատակերգություն հինգ գործողությամբ: Պիես)
Comments