Իրանական սփյուռքի ամենանշանավոր և անվանի արձակագիրներից մեկը: Ծնվել է 1939 թ. Թեհրանում: Բարձրագույն կրթությունը փիլիսոփայության բնագավառում ստացել է ԱՄՆ-ում, դասախոսել Թեհրանի պետական համալսարանում, աշխատել միջազգային կազմակերպություններում:
Սակայն 1970- ականներին նրա կյանքի ընթացքը կտրուկ փոխվեց: Մահացավ հայրը, Իսլամական հեղափոխությունից հետո նրա ընտանիքը կորցրեց ունեցվածքը, դիրքը, Իրան- Իրաքյան պատերազմի ժամանակ Թարաղին երկու երեխաների հետ մոտ մեկ տարի ապրեց նկուղում, ապա ստիպված գաղթեց Ֆրանսիա: Մեկ տարի անց, չդիմանալով դժվարություններին և հասկանալով, որ արդեն հոգեկան խնդիրներ ունի, սեփական ոտքով գնաց հոգեբուժարան: Այսօր Թարաղին ապրում է Ֆրանսիայում: Նրա որոշ ստեղծագործություններ Իրանում դասվում են արգելված գրականության շարքին: 2018-ին Իրանում հրատարակված «Վերադարձ» վեպը աշխարհում առաջին անգամ է թարգմանվում որևէ լեզվով:
Հեղինակից առկա գրքեր.
Հատվածներ «Վերադարձ» վեպից՝ այստեղ
Comments