top of page

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (1889-1967)

Ծնվելէ 1889-ի սեպտեմբերի 3-ին (նոր տոմարով՝ 15-ին), Ղարաքիլիսա (Վանաձոր) քաղաքում: 1896-1898-ին սովորել է մասնավոր դպրոցում: 1904-ին ավարտել է տեղի ռուսական դպրոցը: 1918 թ-ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների առաջին ժողովածուն: Մեծ ճանաչման է հասել «Ցանկապատ» (1923թ.) և «Պատերազմ» (1925թ.) պատմվածքների ժողովածուներով:

1944թ.-ին Զորյանը լույս է ընծայել «Պապ թագավոր» պատմավեպը: Այնուհետև հրատարակվել են նրա «Հայոց բերդը» (1959թ. ), «Վարազդատ» (1967թ.), պատմավեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ ամբողջացրել են եռագրությունը: Զորյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ջրհորի մոտ» (1970թ.), «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Խնձորի այգին» (1985թ.) կինոնկարները: Թարգմանել է Լ. Տոլստոյի, Ի. Տուրգենևի, Հ. Սենկևիչի, Մ. Տվենի, Ս. Ցվայգի ստեղծագործություններից: Մահացել է 1967-ի հոկտեմբերի 14-ին, Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:


Հեղինակից առկա գրքեր

Comments


Դարան- Հայ գիրք
գրախանութ

Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

Մեր հասցեն՝
Հայաստան, ք.Երևան, 

Իսահակյան 16ա

Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


Հեռ/ Tel. 
+374 10 56 80 38
+ 374 96 56 80 38

 

Էլ. հասցե / Email

haygirq2014@gmail.com
daranhaygirq@gmail.com

Բաժանորդագրվեք

© 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

bottom of page