top of page

Բազեի պես սրաթռիչ… ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ/ հատված գրքից

«Միկոյանը մեծ երազող էր: Բարեկամների, ընկերների հետ զրուցելիս շարունակ կրկնում էր, որ մարդու, հատկապես ինքնաթիռներ ստեղծողի համար կարևորը երազել կարողանալն է: Սա՛ է հաջողության բանալին. երազանքը և այդ երազանքը կյանքի կոչելու կամքը: Նա դժվարություններից վախեցողը չէր.

դրանց մասի՛ն էլ իր կարծիքն ուներ: Ասում էր, որ երբ խոչընդոտները բազմապատկվում են, ու դժվարություններն անհաղթահարելի թվում, հուսահատվել ու ընկրկել պետք չէ: Ընդհակառակը, նշանակում է, որ հաջողությունը մոտեցել է: 1940 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսված էր, և ամբողջ աշխարհը կենաց ու մահու կռիվ էր մղում ֆաշիստների դեմ, Արտեմ Միկոյանը և ավիակոնստրուկտոր Միխայիլ Գուրևիչը ստեղծում են հանրահայտ ՄիԳ—(Միկոյան և Գուրևիչ) կործանիչը: Առաջնեկի արագությունը ժամում 628 կիլոմետր էր, երկրից թռիչքի բարձրությունը`6900 մետր: Սա իսկական հեղափոխություն էր Սովետական Միության ռազմաօդային ուժերում: Նույն 1940 թվականին ավիակոնստրուկտորները բարելավում են ՄիԳ-1-ը և ստանում ՄիԳ-3 մոդելը: Այս կործանիչի արագությունը հասնում էր ժամում 640 կիլոմետրի:


Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:

7 просмотров0 комментариев

Comentarios


bottom of page