(անհայտ հեղինակ)
Խոջա Նասրեդինը գնաց հարևանի մոտ, որ մի քանի օրով մի մեծ կճուճ փոխ առներ: Կճուճը վերադարձնելուց հարևանը զարմացավ, քանի որ դրա ներսում մի ավելի փոքր կճուճ գտավ, որ նախկինում տեսած չկար:
- Էս ի՞նչ է, Նասրեդին, - ասաց:
- Բա չե՞ս ասի, քո կճուճը քանի իմ տանն էր, ծնել է, - պատասխանեց Նասրեդինը,-ու բնականաբար, քանի որ մեծ կճուճը քոնն է, փոքրն էլ պիտի քեզ պատկանի, ահա և բերել եմ:
«Ա՜յ քեզ հիմար»,- մտածեց հարևանը, բայց ժպտաց ու իր բարեբախտության վրա անչափ գոհ ընդունեց կճուճիկը:
Մի քանի օր անց Նասրեդինը խնդրեց, որ կճուճը նորից փոխ վերցնի: Մի քանի շաբաթից հարևանը գնաց Նասրեդինի տուն կճուճը ետ ուզելու:
- Ա՜խ, ցավում եմ,- ասաց Նասրեդինը, քո կճուճը մեռել է:
- Էդքան հիմար մի լինիր,- զայրացած ասաց հարևանը: Կճուճները չեն մեռնում:
- Վստա՞հ ես,- ասաց Նասրեդինը,- ոնց որ թե չզարմացար, երբ լսեցիր, որ կճուճդ ծնել է:
«50 հեքիաթ քնից առաջ» գրքից:
Հեքիաթը Հաննայի կատարմամբ լսեք այստեղ
Comments