top of page

Ալբեր Կամյու. Հատված Նոբելյան բանախոսությունից

Обновлено: 19 дек. 2020 г.

«Գրողի դերը չի զատորոշվում բարդ պարտականություններով: Որոշակի ձևով նա չի կարող պատմությունը կերտողների տրամաբանության տակ լինել. նա այն մարդկանցից է, որոնք կրում են այդ պատմությունը: Հակառակ դեպքում՝ նա առանձնացած ու զրկված է իր արվեստից: Բռնապետության բոլոր զորքերը՝ իրենց միլիոնավոր մարդկանցով հանդերձ, նրան միայնակ ոտքի չեն կանգնեցնի, անգամ և գլխավորապես, եթե նա համաձայնվում է առաջ անցնել:


Սակայն ստորացումներից լքված աշխարհի մյուս ծայրում գտնվող անհայտ բանտարկյալի լռությունը, բավական է ամեն անգամ ամենաքիչը գրողին դուրս հանել աքսորից, որպեսզի ազատության արտոնությունների միջավայրում նրան հաջողվի չմոռանալ այդ լռությունն ու փոխանցել այն՝ ստիպելու հնչել վերջինիս արվեստի միջոցներով: Մեզանից և ոչ ոք բավական մեծ չէ նման կոչման համար: Սակայն իր կյանքի բոլոր իրավիճակներում՝ ճանաչված կամ ժամանակավորապես նետված խավար բռնապետության երկաթյա շղթաների մեջ կամ էլ ազատ, որոշակի ժամանակաշրջանում ինքնաարտահայտվելու համար, կենդանի հանրույթում գրողը կարող է վերագտնել տեսակետ, որը նրան կարդարացնի ընդունելի միակ պայմանով, որ իր սեփական ունակությունների չափով կընդունի իր մասնագիտության հենքը կազմող երկու կարևորագույն պարտականություն՝ ծառայություն ճշմարտությանն ու ծառայություն ազատությանը: Որովհետև իր կոչումն է միավորել հնարավորինս չափ շատ մարդկանց, նա չի կարող բավարարվել այնտեղ, ուր իշխում է սուտն ու կախյալ վիճակը, ստիպում բազմանալ միայնությանը: Անկախ այն բանից, ինչպիսին էլ որ լինեն մեր անձնական թուլությունները, մեր մասնագիտական կոչումը միշտ կարմատավորվի դժվար պահպանվող երկու պարտավորություններում՝ հրաժարումը ստել, այն, ինչ գիտեն, և դիմադրություն ճնշմանը»:


10 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comments


Դարան- Հայ գիրք
գրախանութ

Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

Մեր հասցեն՝
Հայաստան, ք.Երևան, 

Իսահակյան 16ա

Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


Հեռ/ Tel. 
+374 10 56 80 38
+ 374 96 56 80 38

 

Էլ. հասցե / Email

haygirq2014@gmail.com
daranhaygirq@gmail.com

Բաժանորդագրվեք

© 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

bottom of page