top of page

Դարիո Ֆո. Հատված Նոբելյան բանախոսությունից

Ելույթ՝ ուղղված «չարալեզու կատակաբանների» դեմ. «...շատ եմ պարտական ինձ ուսուցանած ապակի փչող վարպետներին, և նրանք նույնպես այսօր խորապես երախտապարտ են ձեզ, պարոնա՛յք Ակադեմիայի անդամներ, որ մրցանակը շնորհել եք իրենց աշակերտին: Եվ իրենց ուրախությունն են արտահայտում պայթյունային մոլեգնությամբ: Ի դեպ, երբ հայրենի գյուղումս հայտնի է դարձել, որ Նոբելը բաժին է ընկել իրենց հայրենակցին, ուժգին հարվածի ձայն է լսվել:

Ապակու վառարանից, որի կրակը հիսուն տարի է, ինչ հանգած է, լավայի մի բոց է ժայթքել և օդի մեջ պատկերվել են հալված ապակու հազարավոր գույնզգույն կտորտանքներ, որ նման է եղել հրավառությամբ ավարտվող տեսարանի... և այդպես այրվելով՝ դրանք ցած են ընկել լճի մեջ՝ իրենց հետևից թողնելով մի հսկայական գոլորշի: Մինչ դուք կծափահարեք, ես մի քիչ ջուր խմեմ... (դիմելով իր թարգմանչին) Չե՞ս ուզում մի կում էլ դու անել: Կարևորն այն է, որ մեր խմելու ընթացքում դուք զրուցեք իրար հետ, որովհետև եթե փորձեք լսել մեր կոկորդով սահող ջրի գլգլոցը, այն սխալ ձևով կգնա, ու մեզ մոտ ուժեղ հազ կբռնի: Դրա համար խնդրում եմ ձեզ, խոսե՛ք իրար հետ, այսպես ասեք՝ «Օ՜, այս ի՜նչ լավ երեկո է»:

14 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comentários


Դարան- Հայ գիրք
գրախանութ

Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

Մեր հասցեն՝
Հայաստան, ք.Երևան, 

Իսահակյան 16ա

Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


Հեռ/ Tel. 
+374 10 56 80 38
+ 374 96 56 80 38

 

Էլ. հասցե / Email

haygirq2014@gmail.com
daranhaygirq@gmail.com

Բաժանորդագրվեք

© 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

bottom of page