top of page

Գաբրիել Գարսիա Մարկես. Հատված Նոբելյան բանախոսությունից

«Եվ այնուամենայնիվ ճնշումին, թալանին ու դավաճանությանը մեր պատասխանը կյանքն է: Ոչ ջրհեղեղները, ոչ ժանտախտը, ոչ սովը, ոչ համաղետները, ոչ էլ նույնիսկ դարերով իրար հաջորդող պատերազմները չեն կարող սասանել կյանքի անհաղթահարելի գերազանցությունը մահվան հանդեպ: Այդ առավելությունն անընդհատ աճում է. տարեկան ծնունդների քանակը յոթանասունչորս միլիոնով գերազանցում է մահերի քանակը, այդ նոր կյանքերը բավարար են, որ Նյու Յորքի բնակչությունը տարեկան յոթ անգամ ավելանա:

Ծնունդների մեծամասնությունը բաժին է ընկնում ամենաընչազուրկ երկրներին՝ ներառյալ, իհարկե, նաև Լատինական Ամերիկայի երկրները: Եվ ընդհակառակը՝ ամենաբարգավաճ երկրները կարողացել են այնպիսի ավերիչ հզորություն կուտակել, որ այն կբավարարի, որպեսզի հարյուր անգամ ոչնչացվեն ոչ միայն բոլոր մարդիկ, այլև ամենայն կենդանի բան մեր այս բազմաչարչար մոլորակի վրա»:



2 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comments


Դարան- Հայ գիրք
գրախանութ

Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

Մեր հասցեն՝
Հայաստան, ք.Երևան, 

Իսահակյան 16ա

Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


Հեռ/ Tel. 
+374 10 56 80 38
+ 374 96 56 80 38

 

Էլ. հասցե / Email

haygirq2014@gmail.com
daranhaygirq@gmail.com

Բաժանորդագրվեք

© 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

bottom of page