Թուրք արձակագիր, գրում է նաև անգլերեն: Ծնողների ամուսնալուծությունից հետո մոր հետ մնացել է Ֆրանսիայում: Պատանեկան տարիներն անցկացրել է Մադրիդում և Օմանում: Ավարտել է Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում: Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում, ապա վերադարձել Ստամբուլ, որն իր համար եղել է սիրո և ներշնչանքի աղբյուր: Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1994-ին («Չար աչքի դեմ`Անատոլիա»): Նրա «Փինհան» վեպը 1998-ին Թուրքիայում արժանացել է «Մևլանա» մրցանակի`որպես լավագույն միստիկ ստեղծագործություն: Շաֆաքը հայտնի դարձավ «Մահրեմ» («Սրբություն») վեպի շնորհիվ, որը 2000 –ին արժանացավ Թուրք գրողների միության մրցանակին:
Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը 2006-ին նրան կանգնեցրեց դատարանի առաջ, 301 հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար: Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստը:
Հեղինակից առկա գրքեր
Comments