top of page

«Անկողնում ոչինչ գաղտնի չի մնում»/ «Այնքան սպիտակ սիրտը»

«Անկողնում ոչինչ գաղտնի չի մնում», կողք կողքի քնողների միջև չկան գաղտնիքներ, անկողինը խոստովանավայր է։ Հանուն սիրո, կամ հենց այղ է սիրո էությունը՝ պատմել, տեղեկացնել, հայտնել, «ոսկե սարեր» խոստանալ, այդպես մենք դավաճանում ենք մնացածին՝ ընկերներին, ծնողներին, եղբայրներին, արյունակից և ոչ արյունակից բարեկամներին, հին սերերին և համոզմունքներին, Նախկին սիրեցյալներին, սեփական անցյալին և մանկությանը, մեր իսկ լեզվին, որովհետև դադարում ենք խոսել մեր լեզվով, անտարակույս, դավաճանում ենք նաև մեր հայրենիքին, գաղտնիքին, որ սրբության պես պահում ենք, նույնիսկ անցյալի գաղտնիքին։

Սիրելի մարդուն հասկանալու համար պատրաստ ենք սևացնել, ժխտել և ոչնչացնել ամեն բան. միայն թե գոհացնենք Նրան, վերահաստատելու համար մեր Նվիրվածությունը այն մարդուն, որը կարող է հեռանալ մեզնից։ Երկու մարդու համար մեկ ընդհանուր դարձած բարձն այնպիսի իշխանություն ունի մեզ վրա, որ ստիպում է ուրիշինը քոնը դարձնել, միայն այն, ինչ գտնվում է այդ բարձի սահմաններում և ոչ նրանցից դուրս, այն, ինչ պատկանում է ամուսիններին կամ սիրահարներին, որոնք ինչ֊որ, իմաստով մնում են մենակ, և հենց դա է պատճառը, որ ուզած թե չուզած, խոսում են՝ իրարից ոչինչ չթաքցնելով։ Բարձը կլորավուն է, փափուկ, առավել հաճախ՝ սպիտակ, և ուրեմն՝ ժամանակի հետ այդ սպիտակությունը և կլորությունը ամբողջ աշխարհը տանում են իրենց ետևից։


Հատված Խավիեր Մարիաս «Այնքան սպիտակ սիրտը» Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը

Գիրքը այստեղ

Գրքի ֆեյսբուքյան էջին միացեք այստեղ


122 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comments


Դարան- Հայ գիրք
գրախանութ

Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

Մեր հասցեն՝
Հայաստան, ք.Երևան, 

Իսահակյան 16ա

Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


Հեռ/ Tel. 
+374 10 56 80 38
+ 374 96 56 80 38

 

Էլ. հասցե / Email

haygirq2014@gmail.com
daranhaygirq@gmail.com

Բաժանորդագրվեք

© 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

bottom of page