Գալիս է Ուրվականը ՀՈՐԱՑԻՈ Նայեցեք, տեր իմ, գալիս է…
Լոուրենս Օլիվիեն Համլետի դերում, 1948
ՀԱՄԼԵՏ Հրեշտակնե՜ր, շնորհի սպասավորներ, պաշտպանեցեք մեզ: Ի՛նչ էլ լինես դու՝ փրկված ոգի, թե դև դժոխքի, Երկնքից հետդ բույր բերած լինես, գեհենից՝ խորշակ, Թեկուզ չար լինեն նպատակներդ, թեկուզ բարեգութ, Այնպես հարցասույզ դեմքով ես գալիս, Որ պետք է խոսեմ, պետք է կանչեմ քեզ. Համլե՜տ թագավոր, Հա՜յր, վեհափա՜ռ տեր դու Դանեմարքի, պատասխան տուր ինձ: Մի՛ թողնիր պայթեմ անգիտությունից, Այլ ասա, ինչու՞ քո սուրբ աճյունը՝ մահվան ավանդված, Պատռել է իր վարշամակները. Ինչու՞ շիրիմդ, որտեղ քեզ տեսանք հանգիստ ամփոփված, Բացել է իր ծանր, մարմար երախը և քեզ դուրս ժայթքել: Ի՞նչ միտք ունի սա, որ դու, մեռած դի, համակ զրահապատ, Վերայցելում ես լուսնի շողքերը՝ Դարձնելով գիշերն այսպես ահռելի, Որ մենք՝ բնության խաղալիքներս, սոսկահար եղած՝ Ցնցվենք խոհերով, որոնց անհաս են մեր հոգիները: Ասա, ի՞նչ է սա, ինչի՞ համար է, ի՞նչ պետք է անենք:
Ուրվականը գլխով նշան է անում Համլետին:
Ուիլյամ Շեքսպիր «Համլետ»
ԼԻԱԿԱՏԱՐ ՇԵՔՍՊԻՐ 39 ԳՐՔՈՎ: ԳԻՐՔ22
Անգելերենից թարգմանությունը` Հովհաննես Մասեհյանի
Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով:
Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:
Comments