top of page

…Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը շարունակում էր ճերմակել…/ Հովհաննես Գրիգորյան

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ, հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար, հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և երեխաների համար, ինքը, հասկանալի է, չէր կարող` ի՜նչ կնոջ գործ է գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում, և ոչ էլ դուդուկը; - Չէ, - հանկարծ ասաց կինը,- մի փոսը հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են, թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են, չվախենան հանկարծ…


…Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած սրտերով կանգնել էինք նրա կողքին և առանց ամաչելու բարձրաձայն լալիս էինք մեր լացը, որը պիտի շատ երկար լիներ…

Հովհաննես Գրիգորյան

10 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comments


Դարան- Հայ գիրք
գրախանութ

Մեր գրքերը հասանելի են ՀՀ ողջ տարածքում, Արցախում, արտերկրում

Մեր հասցեն՝
Հայաստան, ք.Երևան, 

Իսահակյան 16ա

Our Address: 16A Isaakyan Street, Yerevan, Armenia


Հեռ/ Tel. 
+374 10 56 80 38
+ 374 96 56 80 38

 

Էլ. հասցե / Email

haygirq2014@gmail.com
daranhaygirq@gmail.com

Բաժանորդագրվեք

© 2020 by Daran bookstore. Proudly created with Wix.com

bottom of page