top of page

«...պատերազմը, մի խոսքով, էն ամենն էր, ինչ մենք չէինք հասկանում: »/ «Ճամփորդություն գիշերից անդին»

*** Սերն ալկոհոլի նմանա, որքան թուլացած ու հարբած ենք, էնքան մեզ ավելի ուժեղ ու ճարպիկ ենք պատկերացնում և մեր իրավունքների հարցում վստահ։

*** Ոչ մի բանի մասին մարդ հենց սկզբից չի մտածում: Բանտից գոնե կենդանի ես դուրս գալիս, իսկ պատերազմից`չէ: Մնացած ամեն ինչը բառեր են:

*** Երբ մարդ երևակայություն չունի, մեռնելը դժվար չի, երբ ունի, մեռնելը ծանր բան ա: Ահա իմ կարծիքը: Երբեք այսքան բան չէի հասկացել միանգամից:

***Գեներալը լափելու շատ բան ուներ, քանի որ, օրենքի համաձայն, նա ստանում էր մենակ իր համար քառասուն օրաբաժին։

***Որպեսզի մի ապուշի ուղեղում միտքը մի պտույտ կատարի, պետք ա, որ նրա հետ շատ բաներ պատահեն, էն էլ`դաժան բաներ:

***Ոչ մի գեներալ վարդի թուփ չի սիրում: Հայտնի բան ա:

***Ամեն կոպին՝ մի ամսվա քուն, ահա ինչ էինք կրում մեր վրա, նույնքան էլ մեր գլխի մեջ, չհաշված կիլոներով երկաթեղենը:

***Էն կատուները, որ շատ մեծ սպառնալիքի տակ են, ամեն դեպքում, ի վերջո ջուրն են նետվում:

***Դժվար ա հասնել հիմնականին, նույնիսկ եթե խոսքը վերաբերում ա պատերազմին, երևակայությունը երկար ա դիմանում:

***... պատերազմի վախտ դժվարա ազատվել ինքդ քեզանից:

***Հանուն էս գործի, երբ սպանվելու ես, պետք չի բծախնդիր լինել, էնպես պետքա անել, կարծես կյանքը շարունակվում ա, ամենադժվար բանը հենց սա ա՝ էս խաբեությունը:

***Սրտին պետք ա չափից ավելի կասկածով վերաբերվել, ես դա սովորել էի, էն էլ ինչպե՜ս, հենց պատերազմի մեջ: Եվ չէի էլ պատրաստվում մոռանալ:


***Միայն քաջությունն ա խորքում տարօրինակ ու կասկածելի համարվում:

***Ես հավատում էին նրա մարմնի՛ն, չէի հավատում նրա գաղափարներին:

***Իր մարմինն իմ ուրախությունն էր, որ անվերջ էր: Երբեք չէի հագենում անցնել ամերիկյան էդ մարմնի բոլոր մասերով: Ճիշտն ասեմ, ես անիծյալ խոզի մեկն էի:Էդպիսին էլ մնացի:

***...մեծամասնությունը ձեզ հետ ա և մեծամասնությունն ա որոշում, թե ով ա գիժ, ով գիժ չի:

***Երբեք մի հավատացեք մարդկանց դժբախտությանը միանգամից։ Միայն հարցրեք նրանց` կարո՞ղ են դեռ քնել... եթե այո` ամեն ինչ լավ ա։ Բավական ա էդքանը:

***... մարդու մեջ ցանկություն ա առաջանում երբեմն ավելի հեռու գնալ`իմանալու համար`ուժ կունենա՞ բանականությունը վերագտնել այնուամենայնիվ փլատակների մեջ: Բանականությունն արագ շրջվում ա արատի կողմը, ինչպես բարձր տրամադրությունը և քունը՝ ընկճախտ ունեցողների վրա: Այլևս քո բանականությամբ չես կարող դատել: Ոչ մի բան լավ չի: Ծիծաղին՝ վերջ:

***Ոչ մի բան չի մեռնում էնպես, ինչպես սրտիդ չկպած գործը:

***Մարդը ընկճվում ա իր ամբողջ կյանքի պատճառով հենց որ մենակ ա ապրում: Բթամիտ ա դառնում: Ազատվելու համար դրանից փորձում ա մի քիչ սվաղել դա էն բոլոր մարդկանց մոտ, որ գալիս են տեսնելու իրեն, ու դա նրանց զզվացնում ա: Մենակ մնալ`նշանակում ա վերժվել մահվան:

***Ցավը տարածվում ա, այնինչ հաճույքն ու կարիքն ամոթալի են:

***Հոգու ամոթալի մասերի համար էլ`մի երեկո անկասկած տանեին նաև կնոջն անառակատուն: Ոչ մի բան ավելի: Աշխարհի մնացած կողմը մնում ա փակված, կմնա օրվա թերթերի մեջ և ոստիկանության կողմից կհսկվի:

***Ընթացքի մեջ գտնվող կիրքն ամեն ինչի դեմ գնալն ա ու բոլորին հակառակվելը:

***Դավաճանել, երբ ասում են, հեշտ ա ասվում: Դեռ պետք ա առիթը որսալ: Դավաճանելը նման ա էն բանին, որ լուսամուտ են բացում բանտում: Բոլորը կուզենան դա անել, բայց հազվադեպ կկարողանան:

***Էս տերտերնեըը, ամեն դեպքում, գիտեն` ինչպես մարեն ամենավատ աղմկահարույց արարքները:

***…սիրահարվելը հեշտ բան ա, միասին լինելն ա դժվար...

***Ամեն ինչից բացի, մահը միայն մի քանի ժամվա հարց ա, նույնիսկ մի քանի րոպեի, այնինչ թոշակը թշվառության պես մի բան ա, որ տևում ա ամբողջ կյանքի

***Հենց իրենք` հիշողությունները, իրենց ջահելությունն ունեն... դրանք փոխակերպվում են, երբ թողնում ենք բորբոսնեն զզվելի ուրվականների պես, ամբողջովին ծորելով եսասիրությամբ, փառամոլությամբ և խաբկանքով...

***Մահը մի քիչ նման ա ամուսնությանը:

***Ահավոր մի բան կա մեր ներսում և՛ երկրի վրա, և՛ երկնքում, երևի միայն էն դեպքում, երբ դրա մասին դեռ չի խոսվել: Հանգստանում ենք, երբ ամեն ինչ ասվում ա, էդ ժամանակ վերջապես մեկընդմիշտ լռություն ենք պահում և այլևս չենք վախենում լռելուց: Էդպես էլ լինում ա:

***Մարդ միշտ երջանիկ ավարտ չի ունենում:

***Թշվառությունն անողոքաբար և մանրակրկիտ հետապնդում ա այլասիրությանը, իսկ ամենաբարի նախաձեռնություններն անխղճորեն պատժվում են:

***Սպասելը նույնպես տոն ա:

***Տոնակատարություններում ամեն ինչ տեսնում ես նորից, տոները ուրախության վերադարձն են:

***Ինչքան ժամանակ որ մնում ես մի տեղում, երևույթները և մարդիկ հասարականում են, փտում են և սկսում են հոտել, հենց ձեր ինադու:

***… երբեք չգիտենք՝ անկեղծությամբ մինչև ուր ստիպված կլինենք հասնել… , թե ինչ են մարդիկ թաքցնում մեզանից…, թե դեռ ինչեր են ձեզ ցույց տալու…, եթե բավական երկար ապրենք… եթե բավական երկար առաջանանք նրանց հերյուրանքների միջով… Պետք էր ամեն ինչ վերկսել:

***Երբ մարդ վարկաբեկվում ա, գնում ա դեպի ժողովուրդը...

***Ոչ մի բան չի գրգռում հարբած կնոջն էնքան, որքան կենդանիների ցավը, ձեռքի տակ միշտ ցուլ չես կարող ունենալ:

***Երբ Ռանսիում ես ապրում, էլ քեզ հաշիվ չես տալիս, որ տխուր մարդ ես դարձել: Մեծ բան անելու ցանկություն չունես այլևս, սա, սա ա ամբողջը: Ստիպված ես խնայողություն անել ամեն ինչի վրա, ամեն ինչի համար, բոլոր տեսակի ցանկություններդ անցնում են:

***Ուսումը փոխում ա մարդուն, նրա հպարտությունն ա դառնում:

***Հոգնության և մենակության մեջ Աստվածայինը մարդկանցից ա բարձրանում:

*** Գեղեցկությունը նման ա ալկոհոլի կամ հարմարավետության, մարդ վարժվում ա դրան ու այլևս ուշադրություն չի դարձնում:

*** ... դժվար ա, երբ մարդ զզվում ա իր էությունից, շատ կուզենա կանգնեցնել էս ամենը`մտածելու և լսելու համար մարմնի մեջ հեշտ բաբախող սիրտը, բայց դա այլևս տեղի չի ունենում:

***Թշվառության մեջ մի պահ ա գալիս, երբ միտքն այլևս մշտապես մարմնի հետ ընդհանրություն չի կազմում:մ Նա իրոք շատ վատ ա զգում իրեն էդտեղ: Համարյա արդեն քեզ հետ մի ոգի ա կարծես խոսում: Ոգին պատասխանատու չի կարող լինել:

***Պատերազմը վառել էր ոմանց, տաքացրել ուրիշների, ինչպես կրակը, որ կարող ա տանջահար անել կամ առույգացնել, նայած, թե որտեղ ես գտնվում՝ դրա մեջ, թե առջևում: Պետք ա գլուխ հանես, ահա և ամբողջը:

***Ես մի ամբողջ փաստագրության պակասն էի զգում, որ ժամանակին և վերջնականապես ազատվեմ ներկա ամեն տեսակի մեծահոգությունից և Լոլային տեսնելու համար գալ միայն: Կյանքը չի վերստեղծվում:

***Առանց դռնապանուհու քաղաքը պատմություն չունի, ոչ էլ համ ու հոտ ունի, անհամ ա, նման էն ճաշին, որի մեջ ոչ աղ կա, ոչ բիբար, զզվելի աջաբսանդալ:

***Կանացի հանկարծակի էս փոխակերպումները հիացմունք էին պատճառում , և կարող էի, օրինակի համար, տալ իմ վերջին դոլարը Լոլայի դռնապանուհուն միայն նրա համար, որ խոսեցնեի նրան:

***Առանց միջոցների մարդկանց կյանքը միայն երկար մի մերժում ա երկար ցնորքի մեջ, սկսում ենք իրականում ընդունել և տրվել միայն էն բաներին, որ ունենք:

***Փիլիսոփայելը վախի մի այլ ձև ա, խաբեությամբ լցված վախկոտների վրա ա մենակ տարածվում:

***Միշտ վախեցել եմ էնքան դատարկ լինել, որ չունենամ ընդհանուր առմամբ որևէ լուրջ պատճառ գոյություն ունենալու:

***Անտառի նեգրերը բոլորն էլ հավանաբար առևտրով ու խաբեբայությամբ էին զբաղվում: Ամեն մկն իր հերթին օրինավոր էր: Լավ ապրել ա պետք և պետք էր ձեռք բերել ծախելու համար ապրանքներ և մարդկանց, որոնց անմիջապես չեն ուտում: Տեղացիների հարաբերական բարությունն իմ հանդեպ բացատրվում էր էդ ամենազազրելի ձևով:

***Վստահել մարդկանց՝ նշանակում ա արդեն կիսով չափ սպանվել:

***Ոչ մի բան հիշողությանը չի պարտադրում էդքան ուժեղ ձևով հայտնվել, որքան հոտերն ու բոցերը:

***Զարմանալի ա, ինչքան ենք տանջվում՝ ազատվելու համար անկանոն հաշիվների սարսափից:

***Օրենքը ցավի մեծ Լունապարկ ա: Երբ խղճուկ արարածը թողնում ա, որ օրենքը բռնի իրեն, դեռ լսում ես նրա գոռգոռոցները դար ու դարեր անց:

***Մարդ կարող ա մոլորվել, երբ շոշափելով ա գնում անցած ուրվագծերի միջով: Ահավոր ա, թե ինչքան բաներ կան ու մարդիկ կան, որոնց կորցնում ենք ժամանակի դամբարաններում, էնքան խաղաղ են ննջում մեռածների հետ, որ նույն ստվերը նրանց խառնում ա իրար:

***Միանգամից քնեց մոմի լույսի տակ: Իսկ ես վեր կացա՝ լույսի տակ ավելի լավ նայելու նրա դիմագծերը: Նա քնել էր, ինչպես բոլորն են քնում: Շատ սովորական քնով: Այնինչ, վատ չէր լինի, եթե որևէ տարբերանշան լիներ, որ կարողանար լավերին վատերից զատել:

***… Նա չէր սիրում, որ ստիպեն իրեն մտածել: Դա նրան ջղայնացնում էր: Է՛ն, ինչը կատաղության էր հասցնում նրան իր արդարադատի պաշտոնական գործերում, իրեն ուղղված հարցերն էին:

***… Իմիջայլոց, ծաղիկները մարդկանց նման են: Ինչքան մեծ են, էնքան հիմար են:

***Պորդուրիեր ընկերությունն իր հերթին սպառում էր իմ տեսակի մանր սպիտակ ծառայողներին, տասնյակներով կորցնում էր տարվա բոլոր եղանակներին էդ ենթամարդկանց իր անտառային սեփական տարածքներում, ճահիճների հարևանությամբ: Դրանք սակրավոր զինվոներ էին:

***Հիմարություն ա կրքոտությանը տուրք տալ...

***Գաղութը փքում կամ նիհարացնումա մանր վաճառականներին, բայց նրանց պահում ա. երկու ուղի գոյություն ունի արևի տակ սատկելու համար՝ ճարպակալած ճանապարհ և հյուծված: Ուրիշը չկա: Կարելի ա ընտրել, բայց դա կախված ա բնույթից՝ ճարպակալե՞լ, թե կաշին ու ոսկորը թողնել:

***Քնած ժամանակ շները նման են գայլերի:

***Եթե մարդ կարողացելա կենդանի դուրս պրծնել խելագարության մեջ գտնվող միջազգային սպանդանոցից, ամեն դեպքում դա վկայում ա, որ տակտ ունի և խոհեմություն:

***Նախարարը, ում ծառայում էր Պուտան ավտոմեքենայով, նույնպես երեխա չուներ: Նախարարները երեխաներ չեն ունենում:

***Ինչքան խորանում էին պատերազմի մեջ , էնքան զարդեղենի պահանջը մեծանում էր:

***Ոչնիչ անհավատալի չէ հերոսականության հարցում:

***… էնքան անընդունակ էի համարում ինձ ինչ-որ մեկին սպանելու հարցում, որ ակնհայտ ձևով ավելի լավ կլիներ հրաժարվել դրանից և անմիջապես վերջ տալ էս ամեն ինչին:

***Կոպիտ բառապաշարը մեր սեփականությունն էր դարձել իրականում և էնքան չափազանցված էր, որ կանայք երբեմն կարմրում էին, բայց երբեք չէին բողոքում, որովհետև, հասկանալի ա, զինվորը նույնքան քաջ ա, որքան անհոգ ա ու, իր հերթին, կոպիտ, իսկ որքան կոպիտ լինի, էնքան քաջ ա:

*** Անվիճելիորեն, պատերազմը խփում ա ձվարաններին, հերոսներ էին պահանջում, իսկ նրանք, որ ամենևին այդպիսին չէին, պետք ա էդպիսին ներկայանային կամ պատրաստ լինեին ընդունելու ամենախայտառակ ճակատագրերը:


***Կանայք սպասավորների հոգեբանությամբ են օժտված։

***Էն, ինչ որ հետաքրքիր ա, ինչ խոսք, տեղի ա ունենում ստվերում: Մարդկանց իսկական պատմության մասին ոչ մի բան չգիտենք:

***

Լուի-Ֆերդինանդ Սելին «Ճամփորդություն գիշերից անդին»

Ֆրանսերենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը


Գրքին ծանոթանալու համար սեղմեք նկարը:


24 просмотра0 комментариев

Comments


bottom of page